Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում կախված վիճակում քաղաքացի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Արդեն տեղում պտտաձողից կտորի միջոցով կախված վիճակում ոստիկանները հայտնաբերել են ազգությամբ հնդիկ 28-ամյա Կիշան Պետելի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։