ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի ապակին կոտրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` գողության փորձի հատկանիշներով. Radar Armenia-ին տեղեկացրին քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ գողության փորձ»,- հայտնել են կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, պատգամավորը հայտնել էր դեպքի մասին՝ նշելով, որ նախնական զննությամբ ավտոմեքենայից գողություն չի կատարվել: