Հասարակություն

Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Թբիլիսի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվեն Վրաստան։ Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Պապոյանն ու Հակոբյանը հունիսի 23-ին Թբիլիսիում կքննարկեն երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։

Գործուղման ծախսերը կհատկացվեն պետբյուջեի միջոցներից։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ-ից կոնյակի արտահանողների համար Վրաստանում խոչընդոտներ են առաջացել։ Նախատեսված էր, որ այդ խնդիրները քննարկելու համար Հայաստան կժամանի Վրաստանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունը, սակայն այցը չեղարկվեց։