Հասարակություն

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է, թե դպրոցականներն ինչ գրքեր կարդան ամռանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել է, թե դպրոցականներն ինչ գրքեր կարդան ամռանը։ 

«Ամառը նաև կարդալու շրջան է։ Առաջարկում եմ միասին կարդանք հետևյալ գրքերը և աշնանը՝ դասերը սկսվելուց հետո, միասին քննարկենք այդ գրքերը։ Տարրական դասարանների երեխաներին առաջարկում եմ կարդանք և հետո քննարկենք Ղազարոս Աղայանի «Անահիտը» հեքիաթը։

Միջին դպրոցի երեխաներին առաջարկում եմ կարդանք և հետո քննարկենք Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»։ Ավագ դասարանների սովորողներին առաջարկում եմ կարդանք և հետո քննարկենք Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»։

Ի դեպ, կառավարության այսօր ընդունված որոշմամբ գրքի փառատոնը կտանենք մարզեր. այս տարի բացի Երևանից այն կանցկացնենք նաև Սյունիքում և Շիրակում»,- գրել է նախարարը։