Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։