Հասարակություն

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն։