Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել.
«Տեղեկացնում ենք, որ Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»։
Նշենք, որ Արտակ Զեյնալյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։