Հասարակություն

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի դիմապակին և հայելիները

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի դիմապակին և հայելիները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։

Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական