ՀԷՑ-ում ահռելի ներդրումներ չեն կատարվել կամ արդյունավետ չեն կատարվել. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը.
«Մենք մի շարք բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում են իրենց՝ նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան հաշվիչները կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերությունից։ Շատ սպառողներից մենք բողոքներ ենք ստանում, որ շուկայի ազատականացված հատվածում ՀԷՑ-ի հետ փոխկապակցված ընկերություններն իրենց ստիպում են, որ որակավորված սպառողները հոսանքը ձեռք բերեն հենց իրենցից, իսկ շուկայի ազատականացման իմաստն այն էր, որ ձեռք բերեն անկախ մատակարարներից»,- ասել է Եղոյանը։