Հասարակություն

Կիմ Բալայանն ու Հրայր Թովմասյանն անկախ չե՞ն եղել. Զեյնալյանը՝ Խամոյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատել է, որ ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանի նախկին կուսակցությունը՝ «Հանրապետություն»-ը, «ամենավերջին զրպարտանքներն ու ատելության խոսքն է տարածում շատ քաղաքական դերակատարների հասցեին»։

Զեյնալյանը հարցրել է. «Ձեր տված հարցերի հնարավոր պատասխաններից կա՞ գեթ մեկը, որը կփոխի Ձեր որոշումը՝ չքվեարկել իմ օգտին։ Ես խորապես կասկածում եմ»։ 

Զեյնալյանը նշել է, որ անկախության և ինքնիշխանության գաղափարներն իր մեջից դուրս գալ չեն կարող, դրանք ներդրված են նաև իր կողմից ՍԴ ներկայացված 120 դիմումներում։ Զեյնալյանը հիշեցրել է, որ ՍԴ անդամ են դարձել նախկին ՀՅԴ-ական Կիմ Բալայանը, նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը. «Նրանք անկախ չե՞ն եղել, ըստ Ձեզ»։