Հասարակություն

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ն ինքն է դիմել սննդի կետերում ստուգումներ իրականացնելու համար. ՍԱՏՄ

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետերից 11-ը կասեցվել է, 3-ում սանիտարահիգիենիկ խնդիրներ չեն եղել. Radar Armenia-ին հայտնել են ՍԱՏՄ-ից։ 

«Սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքները կհրապարակվեն 7-8 օրում։ Սննդի կետերից 16-ում ստուգումներն ընթացքի մեջ են»,- հայտնեց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը:

Արդյոք այս ստուգումներն ու կասեցումները կապված են ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հետ, Հարությունյանն ասաց, որ մոտ 3 շաբաթ առաջ ընկերությունն ինքն է դիմել ստուգումների համար. «Իրենք են դեռ 3 շաբաթ առաջ դիմել վերահսկողություն սկսելու համար, և 2-3 կասեցում մինչև այս դեպքերն են եղել։ Այսինքն, որևէ միտում և խնդիր գոյություն չունի»,- ասաց տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։