Հասարակություն

Արդյոք 25 տարվա կուսակցականը կարող լինել անաչառ. Ագնեսա Խամոյանը՝ Գալյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդյոք 25 տարվա կուսակցականը կարող լինել անաչառ. Ագնեսա Խամոյանը՝ Գալյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՍԴ դատավորի թեկնածության քննարկման ժամանակ հիշեցրել է, որ Արտակ Զեյնալյանը 2011թ.-ից եղել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ և միայն վերջերս է դադարեցրել անդամակցությունը։ Նա թեկնածուին ներկայացնող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվել է՝ մարդն, ով 25 տարի զբաղվել է ակտիվ կուսակցական գործունեությամբ, ՍԴ դատավոր ընտրվելու առթիվ կուսակցությունից դուրս գալուց հետո կարո՞ղ է դառնալ անկախ ու անաչառ։

Գալյանը նշել է, որ, որպես իրավաբան, պարտավոր է առաջնորդվել միայն օրենքով ու կարգավորումներով. նա նշել է, որ օրենքը նախկին կուսակցական լինելու հանգամանքն արգելք չի համարում. «Ինչ վերաբերում է հետագա վարքագծին, դրա պատասխանը ևս կա օրենքում, որովհետև տվյալ պաշտոնում նշանակված անձը պետք է լինի ապաքաղաքական ու առաջնորդվի օրենքով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական