Հասարակություն

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն արգելափակվել է մեքենայում։

Շտապօգնության բժիշկն արձանագրել է վարորդի մահը, իսկ ուղևորին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։