Հասարակություն

Կուսության հարց չենք քննարկում, այլ՝ լեգիտիմության. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կտրիճ Ներսիսյանը եկեղեցու՝ իրավական ուժ ունեցող կանոնների համաձայն եկեղեցուց դուրս է»․ ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ իր հետ բերել է Եկեղեցու՝ 220թ. հրապարակված կանոնագիրքը, որը արդարադատության նախարարությունում գրանցված է հենց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի ներկայացմամբ։ 

Վարչապետը նաև մանրամասնել է, թե ինչու նախկինում չի անդրադարձել այս հարցին․ 

«Երբ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, ես չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ։ Որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է վերաբերեմ այս ամենին, և ինձ համար պարզ էր, որ պետք է վերաբերեմ՝ համաձայն Հայ առաքելական եկեղեցու ավանդի և կանոնների»,- ասել է նա։

Փաշինյանը նաև դիմեց ընդդիմադիրներին․ «Ընդդիմության ներկայացուցիչներն եկել, ասում են՝ կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում»,- ասել է նա։