Հունիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբի և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վարորդը հիվանդանոցից դուրս է գրվել և ժամանել դեպքի վայր, որտեղ ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում։