Երեկ ուշ գիշեր՝ ժամը 3.30-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանն իր տանից դուրս է եկել փոխոստիկանապետի ուղեկցությամբ։ Այնուհետև նրանք հեռացել են մեքենայով։
Մինչ գնալը նա լրագրողների հետ կարճ զրույց է ունեցել՝ հայտարարելով. «Ասելիքս նույնն ա, մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրեց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ ա՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»։
Կարապետյանի աջակիցները հավաքվել են Նալբանդյան փողոցում՝ ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ իրավապահները երեկ խուզարկություն էին անում ռուսաստանահայ գործարարի Երևանի տանը։ Եղել են բերման ենթարկվածներ, որոնք հետո ազատ են արձակվել։ Մինչև ուշ գիշեր Կարապետյանի աջակիցները հավաքվել էին նրա տան մոտ։