Հասարակություն

Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելու կամ զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար․ Radar Armenia-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։ 

«Նա չի ընդունում, համարում է, որ անհիմն և ապօրինի մեղադրանք է։ Այս պահին քննչական բաժնում է, քիչ հետո կալանքի միջնորդություն կներկայացնեն Ավանի դատարան»,- տեղեկացրեց փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր, ապա այսօր նրան տարել են Քննչական կոմիտե։