Հասարակություն

Կարող են դատի տալ, ապացույցներ ներկայացնեմ․ Փաշինյան

Ապացույցներ ունեմ․ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու՝ իր պնդումներին։ 

«Կարծում եմ՝ ունեմ ապացույցներ, բայց իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները։ Ես առաջարկել էի, որ եթե վիճարկեն, կարող են դատի տալ, այդ ապացույցները կներկայացնեմ, կամ այլ ձևաչափով կներկայացվեն ապացույցները։ Իմ դիրքորոշումներն ամբողջությամբ հիմնված են Հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա, որը հենց եկեղեցին է արդարադատության նախարարությունում ներկայացրել որպես Հայ առաքելական եկեղեցու կանոն»,- ասել է Փաշինյանը։ 

Նա ցույց է տվել նաև եկեղեցու՝ «Կանոնագիրք հայոց» երկհատորյակը,  որում գրված է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը կարգալույծ է արվում։