Հասարակություն

Մշակել եմ 2-6 տարեկան երեխաների հուզական ինտելեկտի զարգացման մասին նախագիծ․ Տիգրան Ավինյան

Մշակել եմ մի նախագիծ, որը 2-6 տարեկան երեխաների հուզական ինտելեկտի զարգացման մասին է, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Սա մի գաղափար է, որն սկսել եմ այն համոզմամբ, որ եթե ուզում ենք ունենալ ուժեղ ու գիտակից հասարակություն, պետք է հոգ տանենք երեխայի ներքին աշխարհի մասին հենց փոքրուց: Ուզում եմ, որ մանկապարտեզներում մեր երեխաները սովորեն ճանաչել իրենց հույզերը, հասկանալ իրենց և դիմացինին, համագործակցել ու լուծել կոնֆլիկտները խաղաղ ձևով։ Այսինքն՝ ձևավորեն այն հմտությունները, որոնք ոչ միայն վաղվա կայուն ու արժանապատիվ քաղաքացու հիմքն են դնելու, այլ նաև իրենց հետ կլինեն ամբողջ կյանքում՝ դպրոցում, աշխատանքում, ընտանիքում։

Ծրագիրն արդեն քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչություններում: Շատ կարևոր եմ համարում նաև մասնագետների կարծիքը՝ մանկավարժներ, մանկական հոգեբաններ, ովքեր փորձ ունեն այս ոլորտում։ Նախագծին կարող եք ծանոթանալ հղումով»,- գրել է քաղաքապետը։