Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում հունիսի 18-ի, 21-ի և 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ը կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 18-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։