Հասարակություն

Սպասվում են տեղումներ. հնարավոր է նաև կարկուտ

Հունիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Երևանում հունիսի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի ևս 3-5, 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։