Մի խումբ անձինք բերման են ենթարկվել․ Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից՝ պատասխանելով գործարար Սամվել Կարապետյանը տանը խուզարկություն իրականացնելու վերաբերյալ հարցին։
«Իրականացվում են օպերատիվ գործողություններ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածվող լուրերի խուզարկություն է իրականացվում Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատանն ու բերման ենթարկվածների թվում է նաև հենց Սամվել Կարապետյանը։