Հասարակություն

Հարկերի հավաքագրումը տեռորի ենթարկելով ապահովելու նպատակ չենք ունեցել․ Վահե Հովհաննիսյան

2024 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պայմանավորված է եղել ավտոմեքենաների ներմուծման նվազմամբ, ինչպես նաև այնպիսի ոլորտների դերի բարձրացմամբ, որոնք համեմատաբար քիչ հարկային մուտքեր են ապահովում, ինչպիսիք, օրինակ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտը և արտահանումը. 2024թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

«Որևէ կերպ նպատակ չենք ունեցել ապահովել նախանշած հարկերի հավաքագրումն ամեն գնով, այդ թվում՝ տեռորի ենթարկելով մասնավոր հատվածին, ինչպես հաճախ անհիմն շահարկվում է»,- նշել է ֆինանսների նախարարը։