Հասարակություն

Բացահայտվել են մարդու առևանգման, թրաֆիքինգի դեպքեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-ից 17-ը.

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 10 դեպք՝ խարդախության,
  • 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու և փաստաթղթեր կեղծելու։

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, համակարգչային տվյալը փոփոխելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնիրավչության դեպքեր։

 Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

▪️անձնական ունեցվածքի գողության 7 դեպք,
▪️խարդախության 1 դեպք:

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

▪️Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 15 ավտովթարի հետևանքով
24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։