«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ (Քարակերտի ԳԲԿ-ն սնող կողմնատար գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հունիսի 17-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 18-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, «Նորապատ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գոդավար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ-ի, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Քարակերթի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։