Հասարակություն

ՏԿԵ նախարարը գրառում է կատարել Լանդթագի պատվո հյուրերի մատյանում

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։

Քննարկվել են մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին նախարարը գրառում է կատարել Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։