2024 թվականի պարտքի սպասարկմանն ուղղվել է 314 մլրդ դրամ՝ ծախսերի 10,6%-ը, բայց դրա 70%-ն ուղղվել է ներքին պարտքինին․ Ազգային ժողովում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2024թ․ ծախսված 314 մլրդ դրամի 70%-ը կամ 220 մլրդ-ն ուղղվել է ներքին պարտքի սպասարկմանը։ Հատկանշական է, որ 2018թ. արտաքին պարտքի սպասարկման ծախսերի համար ծախսվել է ընդամենը 18,8 մլրդ դրամով պակաս գումար, քան՝ 2024-ին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերություն՝ արտաքին, թե ներքին պարտք է։ Տարբերությունն այն է, որ ներքին պարտքի սպասարկման տոկոսները դառնում են եկամուտ բանկերի, ներդրումային ընկերությունների և կենսաթոշակային ֆոնդերի համար, որն էլ, իր հերթին, եկամուտ է դառնում քաղաքացիների համար։ Մեծ հաշվով, այս գումարն այն պարգևավճարն է, որ մենք տալիս ենք մեր քաղաքացիներին իրենց եկամուտները խնայելու համար, որովհետև այդ խնայողություններն այսպես, թե այնպես դառնում են ներդրում Հայաստանի տնտեսական պոտենցիալի մեծացման մեջ»,- ասել է նախարարը։