Հասարակություն

Քասախից 11 անձ է տարվել ոստիկանություն

Քասախից 11 անձ բերվել է ոստիկանություն. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։ 

Բողոքի ակցիա իրականացնող քասախցիները փակել էին Երևան մտնող մայրուղին։

«11 անձ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն»,- հայտնեցին ՆԳՆ-ից:

Քասախցիները պահանջում են վերականգնել 59 երթուղու ավտոբուսը։