Հասարակություն

Բանդար Աբբաս նավահանգստում մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած. Պապոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողներն արդեն ունեն. նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ 

«Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած, և, բնականաբար, արտահանման հետ կապված կան խնդիրներ։ Մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկներից ներմուծում են կատարում, ունեն բազմաթիվ խնդիրներ։ Հասկանալի է, որ դրանք մակրո գործոններ են, որոնք մեր կառավարման շրջանակի փոքր տիրույթում են»,- ասել է նախարարը։