Հասարակություն

Բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու SAIPA ավտոմեքենան

Հունիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ ոստիկանության պոլիկլինիկայի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 66-ամյա Կարապետ Մ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 54 երթուղու MAN մակնիշի ավտոբուսն ու 61-ամյա Ալբերտ Կ.-ի վարած SAIPA մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, գտնվել են սթափ վիճակում: