Քասախում լրագրողին հարվածելու դեպքով կա նշանակված ծառայողական քննություն. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Տարածված տեսանյութում երևում է, որ ոստիկանը հարվածում է 24 News-ի թղթակից Մերի Մանուկյանին։
Հիշեցնենք, որ Քասախի բնակիչները բողոքի ակցիայի ժամանակ փակել էին Երևան մտնող մայրուղին։ 11 անձ ոստիկանություն է բերվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։