Հասարակություն

Ինչ անել ուժեղ քամու դեպքում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։

Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

  • Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր
  • Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել

Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝

  • Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում

Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝

  • Հեռու մնացե՛ք էլեկտրասյուներից և լուսային սյուներից
  • Զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից

Եթե տանն եք՝

  • Ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են
  • Վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք
  • Մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք)
  • Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝

Քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ

Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս

Եթե ավտոմեքենայում եք՝

  • Նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում
  • Մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ
  • Պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար
  • Մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ)շ
  • Մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ

Արտակարգ դեպքի դեպքում զանգահարե՛ք 911

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ