Հասարակություն

«Ուրալ»-ի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։ Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ)»։

Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ ժամը 10։15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ․-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։