Հունիսի 13-ին՝ ժամը 19․00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21․00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։
Կատարվում է նախաքննություն։