Հասարակություն

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվողը

Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ:

Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: