Հասարակություն

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

Ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին. հայտնում են Ապարանի համայնքապետարանից։

Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ վերականգնել համայնքի բնականոն կյանքը։