Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից. հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանը հրում է 24 News-ի թղթակից Մերի Մանուկյանին, բղավում նրա վրա։ ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնել էին, որ կատարվածի կապակցությամբ ծառայողական քննություն է իրականացվում։