Հասարակություն

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են․ համայնքապետարան

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են․ համայնքապետարան

Ապարանի համայնքապետարանից հայտնում են․

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։
Ըստ նախնական տվյալների`
վնասվել են՝
-50 բնակելի տուն,
-20 խանութ,
-20 բազմաբնակարան շենքերի տանիքներ,
-10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։
Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը:
Համայնքապետարանը, արտակարգ իրավիճակների ծառայությունները և պատկան մարմինները գործի են անցել ամբողջ ներուժով՝ գնահատելու վնասները և կազմակերպելու օգնության ու վերականգնման աշխատանքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական