Հասարակություն

Ուժեղ պտտահողմ՝ Արթիկ համայնքում (լուսանկարներ)

Արթիկի համայնքապետարանից հայտնում են․

Նախօրեին` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ։

Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։