Հասարակություն

Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ չկան․ ԱԳՆ

Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային թվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ:

Այդ մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Մշտական կապ է պահպանվում նաև հավատարմագրման երկրի իշխանությունների հետ: Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան»,- ասաց նա: