Հասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած

Հունիսի 14-ին, ժամը 14։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են Opel և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։