Հասարակություն

Կասեցվել է լորի ձվի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան):

Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․

- արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- արտադրամասը ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։