Հասարակություն

3 չվերթ արտակարգ վայրէջք է կատարել Երևանում


3 չվերթ արտակարգ վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ Իրանի օդային տարածքը գիշերը ժամը 4։30-ից փակ է եղել. Radar Armenia-ին տեղեկացրին քաղավիացիայի կոմիտեից։ 

Երևանում են վայրէջք կատարել Բելգորոդ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ և Կազան-Շարժա չվերթները։ 

Նշենք, որ այսօր առավոտից չեղարկվել են Երևան ժամանող և Երևանից մեկնող մի շարք չվերթներ՝ դեպի Թեհրան, Թել Ավիվ, Աբու Դաբի, Դուբայ և Շարժա։