Հասարակություն

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-jարավ ճանապարհային միջանցքի կառուցում Տրանշ 4-ի կառուցմանը։ Քաջարան-Ագարակ ճանապարհի Քաջարանի թունել տանող հատվածի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին։ Նախարարն ընդգծել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա, աշխատանքները մեծ տեմպերով առաջ են գնում։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտի ծրագրերին։ Մասնավորապես Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրին։ Երկուստեք արձանագրեվլ է համատեղ իրականացվող ծրագրերում առկա մեծ առաջընթաց։

Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական օգնությունը՝ Լոռու մարզում 2024 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից հետո կամուրջների տեխնիկական վիճակը գնահատելու հարցում։