ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել են Մ-4 Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի 28,174 կմ երկարությամբ հատվածի աջակողմյան գոտու միջին նորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։
Ծրագրի արժեքը 1,473 մլրդ. դրամ է։ Աշխատանքները մեկնարկել են և նախատեսված են ավարտել այս տարի։ Այս պահին իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։ Նախարարը զրուցել է շինարարների և պատասխանատուների հետ։ Հանձնարարել` խստագույնս հետևել աշխատանքների որակին և ժամկետներին։