Հասարակություն

30 աշխատակից հրդեհի հետևանքով տարհանվել է

Հունիսի 11-ին, ժամը 05։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքի առաջին հարկում։ 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է -1 հարկում գտնվող սրահում (30 քմ)։ 

Փրկարարները տարհանել են 30 աշխատակցի․ տուժածներ չկան։

Հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են կախովի առաստաղը (30 քմ), երկու օդորակիչ և մալուխներ։