2025 թվականին եղել են քիչ թվով ապահովագրված հողատարածքներ. ԱԺ-ում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Դա որոշակի առումով պայմանավորված է նրանով, որ ապահովագրական ընկերությունները զսպվածություն են ունեցել, այն ռիսկերը, որոնց իրենք առերեսվել են 2021-24 թվականներին, զսպվածության են բերել 2025 թվականին»,- նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ կարկուտից ֆերմերային տնտեսությունների վնասների մեծ մասի գնահատումներն իրականացված են.
«ՏԿԵՆ մեր գործընկերները մեզ փոխանցել են, ընդհանուր առմամբ, հաշվարկներն իրականացված են, բայց ոչ բոլոր տվյալներն են ամբողջացված: Քննարկումներ ունեցել ենք մեր ֆերմերային տնտեսություններին աջակցության նպատակով, սակայն, հաշվի առնելով, որ հունիսը նույնպես պատմականորեն ռիսկային է կարկտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում, հունիսի 20-25-ից հետո, արդեն որոշակի պատկերն ունենալով, նոր կկարողանանք վերջնական արձագանքել»,- նշել է փոխնախարարը։