Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու լուրերը կեղծ են

«Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու լուրերը կեղծ են

Մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները զեկուցագրեր են գրել «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու համար, չի համապատասխանում իրականությանը. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

«Ոստիկանությունը իրականացրել և շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ»,- նշեցին ՆԳՆ-ից։

Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, ըստ  որի՝ ՆԳՆ ոստիկանության՝ մոտ 180 օպերատիվ աշխատող երեկ զեկուցագիր է գրել, որ ծառայություն չի իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում, որը կարող է դեմ լինել Հայ առաքելական եկեղեցուն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական