Հասարակություն

Մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ (Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հունիսի 11-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի (ասֆալտի գործարան), «Էլոլա» ՓԲԸ-ի (կաթնամթերքի արտադրություն), «ՄԱՏ» ՍՊԸ-ի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը. հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։