Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հունիսի 11-ին, 12-14-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։